«Նարկոտիկները տարածվում են դպրոցներում, համալսարաններում, բանակում». Արթուր Խաչիկյան
«ՀՀ-ում էպիդեմիա է նարկոտիկների, դրանք արդեն տարածվում են դպրոցներում, համալսարաններում, անգամ որոշ տեղեկություններ կան, որ՝ բանակում»,- ԱԱԾ-ի շենքի մոտ՝ «Հայաստանի նարկոմաֆիան» թեմայով ասուլիսի ժամանակ, հայտարարել է քաղաքագետ, Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը: Նրա խոսքով՝ սա մեծ աղետ է, որը կարող է բերել ազգի վախճանին. «Մեր երիտասարդությանը ոչնչացնում են, հասարակությանը՝ թմրեցնում»,- նշել է նա: Խաչիկյանի խոսքով՝ թեև թմրանյութերի դեմ պայքար իրականացվում է, բայց բավարար չէ: