«Նատալի ֆարմ»-ն իրականում տուգանվել է երկու տարի առաջ
«Չորորդ իշխանություն» թերթը գրում է.
Նախօրեին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, թե «Նատալի Ֆարմ» ընկերությունը տուգանվել է 50 մլն դրամով:
Պարզվում է, սակայն, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ամենևին չպատկանող այդ ընկերությունն իրականում տուգանվել է ոչ թե հիմա, այլ երկու տարի առաջ:
Արտակ Շաբոյանը շատ ճիշտ մարտավարությունմ է ընտրել: Այդպես պետք է վարվել Սամվել Ալեքսանյանին ամենևին չպատկանող բոլոր ընկերությունների (ասենքˋ «Երևան Սիթի», «Ալեքս Գրիգ» և այլն) հետ: Պետք է ամեն անգամ տուգանել, բայց ամսաթիվը չհրապարակել: Ու ամեն անգամ, հենց որ լրագրողները հարց բարձրացնեն, թե ինչու Սամվել Ալեքսանյանի հետ «վաբշե» կապ չունեցող բիզնեսները չեն տուգանվում, պետք է հանել և ցույց տալ որոշումներըˋ «ո՞վ ասաց, որ չեն տուգանվում, տեսեքˋ լավ էլ տուգանվում են»:
Դրա համար կարելի է նույնիսկ հատուկ տերմին հորինելˋ «հարատև տուգանք»:
