ՆԱՏՕ-ն դաշինքի անդամներին կոչ է արել ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչական երկիր
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Մադրիդում կազմակերպության նիստից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ է արել ճանաչել Ռուսաստանը որպես «ահաբեկչական ռեժիմ»։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է արեւմտյան ռազմական բլոկի կայքում։
Միաձայն ընդունված նոր նախաձեռնության համաձայն՝ դաշինքի անդամները կստեղծեն Միջազգային տրիբունալ, որում կքննարկեն Ուկրաինայում ռուսական ագրեսիայի փաստերը՝ Ռուսաստանին որպես «ահաբեկչական երկիր» պատասխանատվության ենթարկելու համար։