ՆԱ Ո՞Վ Ա, ՈՐ ԵՍ ՆՐԱՆԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՄ. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ՝ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայցադիմումը՝ պարտավորեցնելով Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Սարգսյանին հասցված վիրավորանքի համար:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Վարդգես Հովակիմյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ դատարանն ինչ որոշում ա կայացրել։ Ես տենց բան չգիտեմ, իմ փաստաբանն ա գնացել։ Նա ո՞վ ա, որ ես նրանից ներողություն խնդրեմ, իմ համար մարդկային վիժվածք ա, տենց էլ կարաս գրես»։
Հովակիմյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն էլ ասաց, որ որոշումն անպայման բողոքարկելու են․ «Ոչնչի հետ համաձայն չենք։ Պարտադիր բողոքարկելու ենք, մենք այդ վճիռը չենք էլ կատարելու»։
Նշենք, որ Ալիկ Սարգսյանը պահանջում էր դատարանից պարտավորեցնել Հովակիմյանին հրապարակայնորեն հերքել զրպարտչական տեղեկությունները և ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար, նա բարոյական վնասի դրամական հատուցման պահանջ չէր ներկայացրել։
մանրամասն՝այստեղ: