Նախագահի մամլո խոսնակի կարողությունը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանցէթիկայի հանձնաժողովը հրապարակել է Սերժ Սարգսյանի նորանշանակ մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանի պաշտոնի ստանձնման հայտարարագիրը, որտեղ արտառոց ոչինչ չկա՝ 1 բնակարան, մոտ 4 միլիոն դրամ տարեկան աշխատավարձ ԱԱԾ-ում։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի խոսնակը նաեւ վարկի տակ է՝ 337 հազար 500 դրամի չափով վարկ ունի վերցրած:
