Նախագահն այցելել է ազգային արժույթի թողարկման 20-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսին (Photo)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ ազգային արժույթի թողարկման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կազմակերպած ցուցահանդես, որտեղ ներկայացել են 1994թ-ից մինչ այսօր ԿԲ-ի թողարկած բոլոր հուշադրամները: Ցուցահանդեսի շրջանակներում կայացել է նաեւ 2013թ. թողարկված «Հայկական այբուբենի տառերը» հուշադրամների շարքի շնորհանդեսը՝ հայկական տառերի ոսկե եւ արծաթե հուշադրամների հավաքածուի ներկայացմամբ: Այն համալրում է բանկի թողարկած «Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին», «Սահակ Ա Պարթեւին», «Վռամշապուհ արքային» նվիրված հուշադրամների շարքը:
Ցուցադրությունը դիտելուց հետո, Հանրապետության նախագահը մասնակցել է դրամի 20-ամյակի եւ բանկային աշխատողի օրվա առթիվ ԿԲ-ի հրավիրած ընդունելությանը:



