«Նախագահն է որոշել՝ էրէխեքիս արև»․Մանվել Գրիգորյան.VIDEO
Ես անձամբ ոչ ասել եմ՝ ուզում եմ, նախագահն է որոշել՝ պիտի գրվի, գրելա ցուցակով, էրեխեքիս արև։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18 –ին՝ ԵԿՄ 11-րդ համագումարից հետո անդրադառնալով ԱԺ ընտրություններում իր առաջադրմանը, լրագրողի հարցին ի պատասխան ասաց ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը։
Իսկ թե ինչպես ԵԿՄ պատկերացնում աջակցությունը ՀՀԿ-ին՝ խորհրդարանական ընտրություններում, Մանվել Գրիգորյանը նկատեց. «ՀՀԿ-ԵԿՄ համագործացկությունը սկսվել է 89-90թթ․-ին։ ՀՀԿ առաջին նախագահը՝ Աշոտ Նավասարդյանն ա եղել, ԵԿՄ-Վազգենի հետ միշտ կոչերը ազատամարտիկներին մասին են արել։ Հաջորդ նախագահը եղել է Վազգեն Սարգսյանը, որը ԵԿՄ նախագահն է եղել և այսօրվա հավերժ նախագահն է։ Անդրանիկ Մարգարյանն է եղել, ով էն գլխից եկրապահի վարչության անդամ է եղել: Սերժ Սարգսյանը երկրապահի տոմսով, նույն ձևի անդամ է եղել»,-իր խոսքում ընդգծեց ԵԿՄ նախագահը: