«Նախագահը» ֆիլմի նպատակը Ռուսաստանի ուղին ցույց տալն է. Պուտին
«Նախագահը» ֆիլմի նպատակը, որը հեռարձակվել էր «Россия» հեռուստաալիքով, ոչ թե ձեռքբերումներով հպարտանալն է, այլ երկրի անցած ուղին ցույց տալը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես չեմ մասնակցել ֆիլմի պատրաստմանը, ավարտական փուլում տվել եմ այդ հարցազրույցը։ Ես համաձայնել եմ, որպեսզի այդ ֆիլմն արվի, հեռարձակվի ոչ թե հպարտանալու համար նրանով, ինչ արվել է, այլ ցույց տալու՝ ինչ ուղի է անցել երկիրը նախորդ տարիների ընթացքում»,- նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ բոլորը՝ շարքային քաղաքացիներն ու նրանք, ովքեր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, հասկանան տեղի ունեցող իրադարձությունների դինամիկան, և, հիմնվելով դրա վրա, կարողանան ապագայի պլաններ կազմել։ Նա նաև կարծիք է հայտնել, որ որոշ դրվագներ ֆիլմում կարելի էր այլ կերպ մատուցել։
«Կարծում եմ՝ պետք չէ նման ֆիլմերը հաճախակի դարձնել»,- պատասխանել է Պուտինն այն հարցին, թե երբ կարող է թողարկվել ֆիլմի 2-րդ մասը։