Նախագահը գոհ է վարչապետից
Նախագահը գոհ է վարչապետից
Խոսելով ներքաղաքական գործընթացների մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանը մի կողմից չհստակեցրեց՝ 2018-ին ինքը լինելու է վարչապետ, թե՝ ոչ, անկեղծորեն նշելով , որ դեռևս որոշում չունի՝ ինչ ֆորմատով է շարունակելու իր քաղաքական գործունեությունը՝ նախագահի լիազորությունները ավարտելուց հետո , մյուս կողմից նշեց, որ դրական տենդեցներ են նկատվում տնտեսության մեջ և որ վստահություն ունի Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության նկատմամբ :
Թեև նախագահը վստահություն հայտնեց վարչապետի նկատմամբ , փաստացի չբացառելով, որ Կարեն Կարապետյանը կարող է 2018 թվականից հետո ևս մնա վարչապետի պաշտոնում , բայց և նշեց , որ Հայաստանն այլևս անձակենտրոն իշխանություն չի ունենալու և քաղաքական մեծամասնությունն է որոշելու , թե ով է ղեկավարելու երկրի գործադիր իշխանությունը:
Այնուամենայնիվ, մինչ 2018 թվականի ապրիլ երկրի թիվ մեկ հարցը մնալու է ապագա վարչապետի անձը , որի շուրջ շարահարկումներն ու վերլուծությունները թիվ ու հաշիվ չեն ունենա...)