Նախագահը ՀՀԿ-ական կանանց հորդորել է քիչ «գզվռտվել»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական շրջանակները հայտնում են, որ անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստը բավական բուռն է անցել: Սերժ Սարգսյանը մանրակրկիտ խոսել է սահմանադրական հանրաքվեի մասին, նաեւ դժգոհություն հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից, որ նա գարնանային նստաշրջանի վերջում չի կարողացել պատշաճ ձեւով ապահովել ՀՀԿ-ական պատգամավորների ներկայությունն ԱԺ-ում, ինչի պատճառով մի շարք օրինագծեր հայտնվել են չանցնելու վտանգի առաջ: Սարգսյանն անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ական կանանց եւ հրահանգել` իրար հետ քիչ գզվռտվել գործուղումների եւ այս կարգի այլ պատճառներով: Նա ասել է , որ այդօրինակ հակասությունները արագ հայտնվում են մամուլի էջերում եւ դառնում համընդհանուր քննարկման առարկա, ինչը վատ է ազդում ՀՀԿ-ի շուրջ ձեւավորված մթնոլորտի վրա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
