Նախագահը կարգադրություններ է ստորագրել ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություններ է ստորագրել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին։ ՀՀ նախագահը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, որոշել է 1. Ստեղծել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ: 2. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի կազմը` համաձայն 1-ին հավելվածի: 3. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի: 4. Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդին՝ մեկամսյա ժամկետում ամփոփել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը: Հավելված 1 ՀՀ Նախագահի 2013թ. հոկտեմբերի 21 -ի ՆԿ- 180 -Ն կարգադրության Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման եվ ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի կազմը Արամ ՂԱՐԻԲՅԱՆ – ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահ) Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – ՀՀ բնապահպանության նախարար Սերգո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ՀՀ գյուղատնտեսության նախարար Տիգրան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պավել ՍԱՖԱՐՅԱՆ – ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր ՄՈՎՍԻՍՅԱՆ – Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) Ռաֆիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ – ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Էդվարդ ԳԵՎՈՐԳՅԱՆ – «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ (խորհրդի քարտուղար, համաձայնությամբ):
