Նախագահը զայրացել է, չինովնիկները ողբում են. ի՞նչ է լինելու
Գործի բերումով հաճախ եմ շփվում տարբեր կալիբրի ու մակարդակի չինովնիկների հետ՝ նախարարներից սկսած, մարզպետներով ու տարբեր «բաժնի պետ»-երով վերջացրած, ոմանց հետ նաև մտերիմ հարաբերություններ ունեմ:
Էս վերջի ամիսներին մի տեսակ սիրտս մղկտումա իրանց նայելուց ու հետները զրուցելուց: Բոլորը համատարած ու միահամուռ կերպով ողբում են, լաց ու կոց են կապել, որ փող չունեն ու իրանց ունեցածը ձեռքներից գնումա:
Այս առումով՝ հետաքրքրականն այն է, որ այդ չինովնիկների ճնշող մեծամասնությունն «իրենց ունեցած» ասելով նկատի ունեն այն միջոցները, որոնք գոյանում էին գռել-գռփելու՝ նույնն է թե կաշառակերության հաշվին:
Կոռումնպացված չինովնիկների ողբն ու ահասարսուռ աչքերը վկայում են այն մասին, որ երկրում կաշառակերության առումով ինչ որ բան է փոխվել, կարճ ասած՝ ողբում է կոռումպացված չինովնիկը, նույնն է, թե ողբում է «կաշառակերություն» երևույթը մեր երկրում, իսկ արդյունքում շահում է մեր պետությունը և ՀՀ շարքային քաղաքացին:
Կաշառակերության մեջ լճացած չինովնիկներից մեկի հետ էի զրուցում, մղկտացող աչքերով նայեց վրես ու ասեց. «բաններս բուրդա ախպերս, ոնց էրևումա, սկսելու ենք մենակ ռոճիկով ապրել, էտի հազիվ ավտոյիս գազին հերիքի, չգիտեմ է այ ախպեր չգիտեմ….»:
Էս ամեն ինիչից, մի տեսակ հավատա զարթնում մեջս, ճիշտ է շատ անգամներ են խոսվել մեր երկրից կոռուպցիան արմատախիլ անելու մասին, բայց վերոնշյալ չինովնիկների խանդավառ աչքերն ու վստահ կեցվածքը, դիմագծերի տակ թաքնված շակալավարի քմծիծաղը հավատ չէին ներշնչում, որ իրենց լափը ձեռքներից գնումա, բայց այս անգամ ուրիշա, հաստատ ուրիշա, իրանք երբեք սենց խղճալի ու անպաշտպան վիճակում չեն եղել ու ակամայից մտածում եմ. Կարողա՞ ՀՀ նախագահի վերջին ելույթն իրոք գործնական էր ու դրանից հետո իրոք Հայաստանում ինչ որ մեծ ու իրական փոփոխությունների մի հսկայական գործընթաց է սկսվել:
Հ.Գ. Իրոք ուզում եմ հավատալ դրան:
Աղբյուր՝ Ես Հայ եմ ֆեյսբուքյան էջ