Նախագիծ, որը կստիպի պատգամավորների հարցերին պատասխանել ու արձագանքել ֆիքսված ժամանակում
Կառավարության այսօրվա նիստի օրակարգի նախագծում է Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդա¬սար¬յանի, Խոսրով Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մա¬սին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է պատգամավորների հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու ֆիքսված ժամանակ: Հարցերին պատասխանելու համար տրամադրվում է 6-ական րոպե, իսկ արձագանքելու համար՝ մինչեւ 2-ական րոպե:
Որպես հիմնավորում նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը մանրամասն սահմանում է նախագծերի քննարկման ժամանակ զեկուցման, հարցերի, ելույթների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների եւ եզրափակիչ ելույթների համար, վարման կարգի վերաբերյալ ելույթների համար տրամադրվող ժամանակը, մինչդեռ հնչեցված հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու համար չի սահմանվում որեւէ ժամկետ:
Նախագիծը բխում է Ազգային ժողովի օրակարգի հագեցվածությունից ու ժամանակի առավել արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից:
Կառավարությունը օրենսդրական նախաձեռնության նկատմամբ սկզբունքային առարկություններ չունի:
