1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Նախանձ է առաջացնում Վրաստանում ավտոմայրուղիների վիճակը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև իմ ավտովաթարը ինչ-որ ներքին ձայն ստիպում էր զբաղվել տրանսպորտային անվտանգության որոշ հարցերով։ Քանի շաբաթ էր, գլխիս մեջ էր, որ գրառում կատարեմ գոնե ավտոճանապարհների լուսավորության մասին։ Ամոթ է, որ 21-րդ դարում գոնե հիմնական մայրուղիները լուսավորված չեն։ Էլ չասեմ՝ Երևանում գիշերն անջատվող փողոցային լույսերի մասին։ Իմ մեջ այդ ամոթն առավել կար, երբ անցած տարի ամռանը մինչև Սև ծով ցամաքային տրանսպորտով գնացինք ու նախանձելի էր Վրաստանում ողջ ավտոմայրուղու լուսավորվածությունը։ Ի վերջո, այս լուսավոր դարում բազմաթիվ լուծումներ են հնարավոր՝ սկսած էներգախնայող լամպերի ու արևային պանելների տեղադրումը, դրանց արտադրած հոսանքի փոխանակումը գիշերային ժամերին այլ էներգարտադրողների արտադված հոսանքի հետ, վերջացրած նրանով, որ մենք՝ վարորդներս, քիչ գումարներ չենք վճարում թեʹ ավտոճանապարհների, թեʹ սպասարկման համար․ պետությունն էլ պարտավոր է ավելին անել, քան միայն ասֆալտապատումը․․․

Ճանապարհների վիճակը չասեմ։ Ճանապարհի այն հատվածը, որտեղ վթարվեցի, մի փոքր՝ մի 200 մետր այն կողմ՝ վտանգավոր ոլորապտույտի վրա հենց այժմ էլ թարմ ծաղկեպսակ է դրված։ Չգիտեմ՝ այդ մահացու ելքով ավտովթարը ցերեկվա, թե գիշերային ժամերին է եղել։ Ի դեպ, ես մանկուց գիտեմ գոնե այդ ոլորապտույտների մահաբերությունը․․․․ Պատկերացրեք, որ այդտեղով առաջին անգամ երթևեկող վարորդները բացարձակ տեղյակ չեն։ Ըստ այդմ, հարգելի պատասխանատու այրեր, պատկերացնել կարելի է, թե գիշերային ժամերին ռիսկի չափը որքան է մեծանում վարորդի համար, երբ լուսավորություն չկա։ Սա, թիվ մեկ խնդիրը, որ նկատել էի մինչև իմ վթարը։

Որքան էլ իմ վթարը տեղի ունեցավ անմիջապես ոլորապտույտին /որոնք միշտ անցնում եմ գերագույն զգուշությամբ ու առավելագույնը 35 արագության տակ, քանի որ 40-ից ավելիի դեպքում դուրս ես թռչում ձորը/, դրան անմիջապես հաջորդող ուղիղ հատվածում, որտեղ վարորդը մտածում է, թե ռիսկ չկա, սակայն հենց տեղացիներն ասացին, որ ոչ պակաս չափով այդտեղ են արձանագրվել ավտովթարներ․․․․ Դա ինձ համար նորություն էր․․․․ Ու ընդհանրապես պետք է մտածել ճանապարհի հարակից հատվածի մաքրության մասին, և ահա թե ինչու․․․․

Երկրորդը, կողնակների տարածքն է։ Հավատացեք, եթե մեր վթարի հատվածում կամ նման տեղերում գոնե խոտը հնձված լինի, վարորդը կտեսնի բավական խոր հեղեղատարը ու այլ որոշումներ կկայացնի։ Մեր պարագայում այն գրեթե իմ գոտկատեղին հավասար էր, պատված անասելի բարձր խոտածածկույթով։ Վթարի պահին կարծում ես, թե այն այս կամ այն չափ ուղիղ հողաշեն հատված է, որտեղ կարող ես կառավարելի դարձնել մեքենան ու կանգնեցնել։ Ավաղ, ոչ։ Միայն ընթացքում հայտնաբերեցի, որ տեղից դեպի աջ քաշող այդ հեղեղատարի մեջ են ավոտմեքենայի երկու աջ անվադողերը, իսկ դռներս շփման մեջ էին աջ դարավանդի հետ։

Եւ վերջինը, եթե հեղեղատարն այդքան խոր չլիներ, ամեն ինչ մեր պարագայում կավարտվեր նրանով, որ ավտոմեքենաս, դեմ առնելով դարավանդին, ուղղակի կկանգներ ու չէր շրջվի, որովհետև հողի հետ շթի հատվածի բախումով ավտոմեքենան գրեթե կանգ առած վիճակում էր։ Բայց երբ երկու անվադողերը զարմանալի պատահականությամբ միաժամանակ հայտնվեցին փոսի մեջ, մեքենան չափազանց դանդաղ, բայց շրջվեց։ Մի խոսքով, իմ՝ ակնթարթ տևած անուշադրությունը ու վտանգի զգացողության բթացումը բերեց նրան, որ հայտնվեցի կողնակի վրա, թույլ արգելկակումը շպրտեց մեքենայի ետնամասը, սակայն հետագայում, ինչպես հասկանում եմ, իմ կայացրած որոշումներն այնքան էլ վատը չեն եղել՝ փորձել եմ ուղղել մեքենան, որպեսզի կենտրոնախույս ուժերը նրան չշպրտեն ոչ հանդիպակաց երթևեկելի գոտի, ոչ էլ կողաշրջեն հենց ասֆալտի վրա /այդ դեպքում քիչ հավանական էր, որ անվնասվածք կպրծնեինք/, ապաև մեքենայի ընթացի համեմատաբար աստիճանական կանգնեցումը հեղեղատարի վրա։ Սակայն հեղեղատարի խորությունն ակնհայտորեն բարենպաստ չէր մեր համար, որի պատճառով անվադողերը հայտնվեցին ամբողջությամբ դրա մեջ։ Այնպես որ՝ իմ սխալ ու ճիշտ որոշումներին գումարվեց ճանապարհի անբարենպաստ կողային հատվածը․․․

Ու բոլոր վարորդներին իմ հերթին խորհուրդ եմ տալիս երբեք չթերագնահատել ճանապարհի որևէ հատված, թեկուզև ուղիղ, ամեն վայրկյանի լինել հավասարապես գերուշադիր, քանի դեռ մեքենան շարժման մեջ է, և միշտ, միշտ կապել ամրագոտիները, ինչը, բարեբախտաբար անում եմ ես, անգամ եթե վարելու եմ մի հարյուր մետր։

Այս ամենը գրում եմ, որպեսզի ավտոճանապարհների պատասխանատուները խորհեն ու այլևս չբավարարվեն ներկայիս ստանդարտներով։ Դրանք շատ քիչ են հնարավորինս անվտանգ երթևեկություն ունենալու համար, ու կարող են լիքը վարորդների փոքր սխալները ճակատագրական չդարձնել»։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan