Նախարարները`ԵՏՄ անդամակցության մասին
Այս թեմայով
- Սահմանադրություն՝ առանց սահմանների...
- ԱԺ արտահերթ նիստեր՝ ԵՏՄ պայմանագրի հարցով. «Հայկական Ժամանակ»
- Այդ հանրահավաքի մեխը պետք է լինի Գագիկ Ծառուկյանի ելույթը` Նախագահի ապագա թեկնածուի դիտանկյունից. Ստյոպա Սաֆարյան
- Անհանգիստ են նրանք, ում ուսերին են լինելու իշխանափոխության բոլոր հետևանքները. Հրապարակ
- «Վաղվա հանրահավաքին կգաք բոլորդ էլ, ընդեղ կլինեք և կլսեք՝ ինչ եմ ասում»․ Գագիկ Ծառուկյան (video)
Ինչպես հայտնի է հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Իսկ մինչեւ հունվարի 15-ը Հայաստանն արդեն լիրարժեք կդառնա ԵՏՄ-ի անդամ պետություն: Թե բացի տնտեսական առաջընթացից, ինչ առավելություններ կունենա այլ ոլորտներ, փորձեցինք հետաքրքրվել Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից. ով մասնավորապես նշեց.
-Կարծում եմ կնպաստի միայն ոլորտի զարգացմանը` հաշվի առնելով մեր ավանդական լավ կապերը ԵՏՄ անդամ երկրների հետ:
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանը եւս մեծ հույսեր է կապում ԵՏՄ-ի հետ.
-Չնայած ԵՏՄ-ն տնտեսկան միություն է, բայց այս պահին քննարկումներ գնում են, որ պետք է ունենանք նոր համաձայնագիր կենսաթոշակայինի հետ կապված:
Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ էլ` ԵՏՄ-ն առաջընթաց կապահովի նաեւ կրթական ոլորտին.
-ԵՏՄ-ն բերելու է նաեւ ընդհանուր կրթական նախագծեր, որոնք նախագծերը խարսխված են լինելու, այդուհանդերձ, եվրոպական չափորոշիչների լավագույն փորձի վրա, որովհետեւ Ռուսաստանը եւ Ղազախստանը հանդիսանում են Բոլոնիայի անդամ երկրներ, իսկ Բելառուսը մեծ ցանկություն ունի դառնալու Բոլոնիայի գործընթացի անդամ: Մեր բոլոր նախագծերը եւ քայլերը պետք է միանշանակորեն տեղավորվեն այն կրթական տարածքի տրամաբանության մեջ, որի մաս է նաեւ Հայաստանը:
Ն. Ադամյան