Նախազգուշացում ծնողներին. երեխաներին հեռու պահել Նոր-Նորքի ատրակցիոններից
Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի Գայի 14 հասցեում գտնվող այգում գործող10 ատրակցիոնները արդեն երկու տարի է` պարտադիր փորձաքննություն չեն անցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Նա քաղաքացիներին հորդորեց երեխաններին նշված այգին չտանել եւ թույլ չտալ այդ ատրակցիոններից չօգտվել:
Լուսինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Երեւան քաղաքում գրանցված 84 ատրակցիոններից մնացած 74-ը անցել են փորձաքննություն եւ ստացել են դրական եզրակացություն:
Հայաստանի Հանրապետությունում կա 125 գրանցված ատրակցիոն. 84-ը` Երեւան քաղաքում, 6-ը` Կոտայքի մարզում, 6-ը` Լոռիում, 19-ը`Շիրակում, 8-ը` Սյունիքում, 2-ը`Արմավիրում:
