«Նախիջևանի և Ագուլիսի կոտորածների մասին». Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն, եթե չեմ սխալվում, ՀՀ-ն առաջին անգամ է, որ ԱԳՆ մակարդակով հիշեցնում է Ագուլիսի հայկական ջարդը, որ տեղի է ունեցել 100 տարի առաջ այս օրը՝ 1919-ի դեկտեմբերի 25-ին:
Երկրորդ, Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի հիմքը գալիս է հենց Ագուլիսի հայկական ջարդից, որին զոհ է գնացել 1400 հոգի, ինչը սարսափելի թիվ է՝ հաշվի առնելով, որ Վերին ու Ներքին Ագուլիսները միասին ունեին մի քանի հազար բնակիչ: Այսինքն, բառի բուն իմաստով է ջարդ եղել:
Երրորդ, իսկ ի՞նչու ՀՀ-ն և նրա զորքը չպաշտպանեց Ագուլիսի հայությանը: Որովհետև 1918-1920 թթ. ընթացքում Նախիջևանը միայն երկու ամիս՝ 1919 թ. մայսի-հուլիսին, այն էլ մասնակի, գտնվել է ՀՀ իշխանության տակ, երբ բրիտանական զորքերի օգնությամբ մերոնք Նախիջևանը միացրեցին ՀՀ-ին...
Ահա այսպիսի բաներ»: