Նախկին անտառապետը, ով սպանության վկա է` չի հարցաքննվել.
Չորրորդ Իշխանություն օրաթերթը գրում է. «Երեկ Վանաձորում պետք է շարունակվեր բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանի դատավարությունը, որը մեղադրվում է Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ:
Նիստը սակայն հետաձգվել է, քանի որ գործով անցնող վկաները չեն ներկայացել դատական նիստին:
Առանցքային վկաներից դատարուն առայժմ չի հարցաքննվել նախկին անտառապետ, միջադեպի օրը դեպքի վայրում եղած Գարիկ Պարանյանը»:
