Նախկին չինովնիկները ՝ Արաբական Էմիրություններում "կայֆերի" մեջ են
Շրջանառվող լուրերի համաձայն, այս օրերին նախկին չինովնիկներից շատերը, որոնց անունները կհրապարակենք հաջորդիվ, լծված են Արաբական Էմիրություններում գերշքեղ բնակարաններ ձեռք բերելու, ինչպես նաեւ գործարար կապերը ամրապնդելու ուղղությամբ:
Ի դեպ, նախկին երեւելիներից մի քանիսն արդեն իսկ հայտ են ներկայացրել շինարարության եւ առեւտրի ոլորտում որոշակի ներդրումներ եւ ծրագրեր իրականացնելու, համարելով որ ամենաապահով երկրներից մեկը հենց Էմիրությունն է, ուր կարելի է նոր ծրագրեր եւ գաղափարներ իրագործել, եւ որ ամենակարեւորն է իրենց կապիտալները պահպանել, եւ դեռ մի բան էլ եռապատկել ունեցածը:
Դե ինչպես ասում են, ով հայրենիքի հոգսերով ու խնդիրներով, ով հայրենիքը մաս-մաս կորցնելով , եւ ով իր գռփած-չռփածը...մեկը՝ տաս դարձնելով:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից