Նախկին նախագահները հրավիրված ե՞ն 100-րդ տարելիցի միջոցառումներին
Նախագահական գրասենյակը հույժ գաղտնի է պահում տեղեկությունը` արդյոք հրավիրվելո՞ւ են ՀՀ երկու նախկին նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, և հրավերն ո՞ւմ կողմից է լինելու: Անվերջ հնչող մեր հարցին իշխանական բոլոր մակարդակներից տալիս են նույն խորհրդավոր պատասխանը` կհայտարարենք ժամանակին, կիմանաք:
Եվ այնուհանդերձ, առկա են նաև մի քանի կարևոր հարցեր` առաջին և երկրորդ նախագահներին ուղղված: ՈՒ թե մոտակայքում` «Հե՜յ, ով կա այդտեղ»-ի հանգով արձագանքողներ լինեն նրանց թիմերից, փորձեմ հարցնել.
ա¤ Նրանք դեռ այն կարծիքի՞ն են, որ Ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում «տորպեդահարված» է` մանավանդ այս իշխանությունների օրոք, նրանց ահավոր սխալ քաղաքականության պատճառով: Հաշվի առնելով Հռոմի պապի` վատիկանյան պատարագի «լինելությունը», ինչպես նաև ոտքի կանգնած աշխարհի վերջին օրերի պահվածքն ու վերաբերմունքը:
Շարունակությունն Իրատես Դե Ֆակտո թերթի այսօրվա համարում:
