Նախկին պաշտոնյաները՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, քրեական ռեզերվը՝ Անթալիաներում
ԱՍԵԿՈՍԵ
Fnews.am-ին հասած լուրերի համաձայն, այս օրերին նախկին պաշտոնյաների մի ողջ աստղաբույլ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այդ «ուրախ ավտոբուս»-ի մեջ տեղավորվածների շարքերում, ասում են կան նաեւ իրավապ ոլորտին հրաժեշտ տված կարկառուն դեմքեր, որոնց անունները մինչ օրս հոլովվում էտարբեր տիպի սկանդալային պատմությունների մեջ: Ի դեպ, ժամանակավոր «արտագաղթողների» մեջ կան նաեւ գործարար հատվածի ու կրթության ոլորտի «ականավոր ու վաստակաշատ» գործիչներ, ովքեր իրենց զրույցների մեջ անկեղծացել են, թե մի քիչ էլ վայելեն ազատությունը, ու տեսնեn, թե գլխներին ինչ է գալու:
Իսկ ահա քրեական աշխարհի հետ կապ ունեցող որոշ ֆիգուրներ էլ՝ արաբական Էմիրություններում պտույտ տալուց հետո, ասում են մտքափոխվել եւ ուղղություն են բռնել Անթալիայի կողմերը, մինչեւ որ կհանդարտվեն քաղաքական կրքերը: