Նախկին պատգամավորներն անհաշտ ե՞ն
ԱՍԵԿՈՍԵ
Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, թավշյա հեղափոխությունից հետո, տրոհված ՀՀԿ-ականները, փորձում են կրկին միավորվել ու գոնե ձեւական լոյալություն դրսեւորել հատկապես ՀՀ-ի այն մարզերում, ուր ՀՀԿ-ն ժամանակին «առյուծ» էր կտրում:
Այս ընթացքում հատկապես բուռն աշխատանքներ են տարվում Շիրակի, Արմավիրի, եւ Լոռու մարզում, ուր ի դեմս նախկին մարզային ու տեղական իշխանիկների, այդ թվում նախկինում խաղացող մանդատավորների, փորձում են ինչ-որ կերպ ինքնակազմակերպվել:
Նույն լուրերի համաձայն, խոսում են որ պատկերը բավականին անհուսադրող է մասնավորապես Լոռու մարզում, ուր հայտնի ՀՀԿ-ականները շարունակում են իրար չհանդուրժել…
Այս համատեքստում հատկապես խոսվում է ԱԺ նախկին պատգամավորներ Արկադի Համբարձումյանի եւ Կարեն Սարիբեկյանի անհաշտ հարբերությունների մասին, որոնց միջեւ «սեւ կատու է անցել»՝ դեռեւս նախորդ խորհրդարանական ընտրություններից սկսած …(մանրամասների մասին՝ հաջորդիվ)
Լոռու մարզում շատերն էին պնդում, որ լոռեցիներից շատ-շատերը ցանկացած պարագայում կարող են համախմբվել ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի շուրջը, ով բոլոր ժամանակներում, մշտապես աչքի է ընկել իր օբյեկտիվ ու շիտակ կեցվածքով: