Նախկին ու ներկա դատախազների լարվածության պտուղները
«ՀՀ գլխավոր դատախազության տարածած երեկվա հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մի քանի աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այսպիսով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և նախկին գլխավոր դատախազ, այժմ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հակամարտությունը թևակոխում է գործողությունների նոր փուլ:
Քննչական կոմիտեի կազմավորումից դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ երբ գա ժամանակը, Կոստանյանը «որս է սկսելու» Աղվան Հովսեփյանի կադրերի նկատմամբ, որոնք դատախազությունից հեռացվեցին և հանգրվանեցին քննչական կոմիտեում: Իսկ պատճառը շատ պարզ է. Հովսեփյանն անաղմուկ «թոշակի» չանցավ, ընդհակառակը՝ նոր պաշտոնի նշանակվեց, և արդեն իսկ դժգոհություններ կան, որ ոլորտը «սեփականաշնորհել է»:
Իսկ գործող դատախազ Կոստանյանն էլ ամեն կերպ ցանկանում է ընդգծել, որ Աղվան Հովսեփյանի վերահսկողն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ու ցավալին այն է, որ երկու գերատեսչությունների ղեկավարների կռվի հետևում մարդիկ են ու նրանց ճակատագրերը, որոնք կարող են խեղվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
