Նախկին ոստիկանը պահանջում է հարեւանին մեղավոր ճանաչել. նա դիմել է Վերաքննիչ
Հարեւանին հարվածներ հասցնելու մեջ մեղադրվող նախկին ոստիկան Խոսրով Ստեփանյանի շահերի պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարանը: Նա պահանջում է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ դատարանի կողմից արդարացված Կարեն Սափրիչյանին մեղավոր ճանաչել:
Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 16-ին արդարացրել էր գործով մյուս ամբաստանյալ Կարեն Սափրիչյանին եւ որոշում կայացրել Խոսրով Ստեփանյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով դատաքննությունը վերսկսելու մասն:
Խոսրով Ստեփանյանը մեղադրվում է տնամերձ հողատարածքի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարեւանին՝ Կարեն Սափրիչյանին, հարվածներ հասցնելու մեջ: Խոսրով Ստեփանյանի հարեւանին՝ Կարեն Սափրիչյանին եւս մեղադրանք էր առաջադրվել՝ հարեւանին հարվածելու համար:
