Նախորդ տարվա ընթացքում գրանցվել է սեռական անձեռնմխելիության 88 դեպք, որից 24-ը՝ բռնաբարություն. ԱՎԾ
2017 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 46 սպանություն: Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք , որ 2016թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ երկրում կատարված սպանությունների թիվը նվազել է 18-ով:
Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2016թ. համեմատույամբ նվազել է 20-ով. 2017թ. գրանցվել է 88 դեպք, որից 24 բռնաբարություն եւ բռնաբարության փորձ է եղել: