Նայում եմ վանքին, քարերին անշունչ․ միթե՞ այս քարերն ավելի հայրենասեր են, քան մենք․ Միքայել Աջապահյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քարոզը՝ Ոսկեպարի Սուրբ Աստծավածածին եկեղեցուց․
«Նայում եմ վանքին՝ 7-րդ դար, քարերին անշունչ․․․միթե՞ այս քարերն ավելի հայրենասեր են, քան մենք, որ շնչավոր ենք ու օգտվում ենք երկրի բարիքներից, որի վրա քայլում ենք։
Երբեմն մի անշունչ քարի չափ չկանք։
Այս քարերն աղաղակում են՝ սա Հայաստանն է, և մենք որ պիտի տեր կանգնենք այդ քարերին, պիտի ասենք՝ այո, անշունչ քար, դու իրավացի ես, թողնում ենք այդ քարերին և մեր բախտը փորձում ուրիշ տեղերում և ուրիշ արդարացումներում»։