Նեմցովին երկու հրազենից են կրակել. վարկած
Եթե ձմռանը կամ գարնանը սնունդը կարող է փչանալ մեկ երկու օրվա ընթացքում, ապա այս եղանակային պայմաններում այն փչանում է մեկ երկու ժամվա ընթացքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն՝ ընդգծելով, որ պետք է հնարավարություն տալ ստուգում իրականացնող կազմակերպություններին անարգել մուտք գործել սննդի ցանկացած օբյեկտ և ստուգում կատարել:
«Ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն էլ է ազդում սննդի արագ փչացմանը, բայց եթե ստուգումներն էլ անարգել իրականացվեն, ավելի կպակասեցնի թունավորման դեպքերը»,-նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահն՝ ավելացնելով, որ ցանկացած սննդի օբյեկտում սպառողը կարող է սերտիֆիկատը պահանջել:
