Ներիշխանական ինտրիգ․ հեղափոխական թևն ուզում է «քցե՞լ»
«Փաստ» թերթը գրում է.
«Դավիթ Սանսարյանի և ՊՎԾ շուրջ ծավալվող զարգացումները փաստացի վկայում են ոչ միայն կոռուցիոն խնդիրների առկայության, այլեւ ոչ պակաս խորքային ուրիշ խնդիրների մասին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հարցն այն է, որ իշխանության ներսում իրականում առկա են ընդգծված բեւեռներ, և ներիշխանական դիրքավորումների հարցն ավելի է սրվել: Խոսքը, այսպես կոչված, բուն հեղափոխականների և հ/կ սեկտորի (այսպես կոչված՝ «սորոսականների») ներքին պայքարի մասին է:
Սանասարյանն, ըստ էության, տարիներ շարունակ դիտարկվել և համարվում է հ/կ սեկտորի կարևորագույն դերակատարներից մեկը, և այս գործընթացը կատարվում է այդ թևին իր տեղը ցույց տալու համար, որպեսզի չանցնեն սահմանները:
Հ/կ սեկտորի ներկայացուցիչները բավական շատ են հատկապես օրենսդիրում՝ «Իմ քայլը» խմբակցությունում՝ թվով 18 պատգամավոր: Թերթի ներիշխանական աղբյուրի փոխանցմամբ, այս հատվածի մոտ դժգոհության ալիք է հասունանում, քանի որ հասկանում են, որ բուն հեղափոխական թևն իրենց թիմին ուղղակի ցանկանում է «քցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում