Ներկայացավ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 11-ին բաժին է ներկայացել 30-ամյա Վազգեն Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: