Ներկայիս քաղաքականությունը մսաղաց է, որի միջով անցնելիս՝ վերարտադրվում են խոշոր և կարծր անհատները:
Ինչ որ բան ասել սահմանադրական հանրաքվեի մասին` կնշանակի՝ անրադառնալ անկախ Հայաստանի պետականությունը խարխլող ընտրական գործընթացներից մեկին: Առհասարակ, ամեն մի ընտրական շրջափուլից հետո նախանշվում է առաջիկա տարիների քաղաքական հետագիծը:
Ժողովրդավարության և կառավարման համակարգի բարելավմանը միտված` մայր օրենքը, գործող է միայն այն պարագայում, երբ գործիքակազմը գտնվում է` կամք, վճռականություն և ազգային մտածողություն ունեցող անհատների ձեռքերում:
Այս շրջափուլը ավելի խորացրեց այն անդունդը, որտեղ սրընթաց վայրեջք է կատարում հայաստանյան քաղաքական դաշտը: Իրականում ի՞նչ ունենք ընտրություններից հետո՝ հիասթափություն , անվստահություն, զզվանք, իսկ հայրենիքի նկատմամբ՝ ափսոսանք:
Առաջիկայում, հավակնոտները կշատանան, կսկսի պայքար թափուր տեղերի համար (այս գործընթացում միակ տուժողը քաղաքացին է), և այն նորաթուխ քաղաքական գործիչները, ովքեր շարժվում են արդարության ու նորը կերտելու երազանքներով:
Ներկայիս քաղաքականությունը մսաղաց է, որի միջով անցնելիս՝ վերարտադրվում են խոշոր և կարծր անհատները: