Ներքաղաքական թոհուբոհը դեռ չի հասել ԲՀԿ-ի գործարար շերտին.
Ներքաղաքական թոհուբոհը դեռ չի հասել ԲՀԿ-ի գործարար շերտին, այստեղ ամեն ինչ հանգիստ է, եւ չեն պատրաստվում նավը լքել: «Ի՞նչ է եղել որ»,- երեկ զարմացած հարցրեց նրանցից մեկն ու վստահեցրեց, որ եթե ամեն ինչ այդքան լուրջ լիներ, իրենք արդեն ԲՀԿ-ում չէին լինի:
Նա մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ եռյակի վերջին մի քանի նիստերին մասնակցում է նաեւ գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը. «Ի՞նչ եք կարծում, մենք այդքան դեմոկրատ երկրո՞ւմ ենք ապրում, որ գործարարն իշխանափոխության պլան է մշակում ու հանգիստ վայելում իր ունեցվածքը»:
Ի դեպ, Մանուկյանը մասնակցում էր նաեւ եռյակի երեկվա նիստին: «Ինչո՞վ է պայմանավորված Ձեր մասնակցությունը» հարցին նա պատասխանեց. «Որովհետեւ պատգամավոր եմ»:
