Ներքին արշավ՝ Կարեն Կարապետյանի դեմ
«Ժողովուրդը» գրում է. «Թեեւ Կարեն Կարապետյանին կառավարության ղեկավար նշանակեցին իշխանությունների հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխելու եւ փոփոխությունների տպավորություն ստեղծելու նպատակով, սակայն նույն ՀՀԿ-ում նրա դեմ ակնհայտ արշավ է սկսվել. վարչապետի դեմ աշխատում են մի կողմից ՀՀԿ հնաբնակները, մյուս կողմից` Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի թիմը, որն իր լրատվամիջոցներում բացահայտ ծաղրում է, անթաքույց քննադատում է նրան: Իսկ այս ամենն արվում է իր վարկանիշով խիստ ոգեւորված վարչապետին «օդերից իջեցնելու» համար, որպեսզի Կարապետյանը դառնա խոցելի եւ ներիշխանական պայմանավորվածությունների ու «ռազբորկաների» ժամանակ չունենա և նոր պահանջներ ներկայացնելու «բարոյական իրավունք»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
