Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում
«Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի և նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, և աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն:
Թերևս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին և 7 վարչություն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ, և վաղուց նոր նշանակումներ այդպես էլ չեն լինում՝ տարբեր պատճառաբանություններով: Սակայն պարզվում է՝ անհաշտ մթնոլորտ է նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, որի հրավիրած նիստերը հաճախ վերածվում են ներքին փոխհրաձգության: Դրանք հաճախ այնքան թեժ են լինում, որ տևում են մինչև ուշ գիշեր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրեր առաջ՝ մայիսի 20-ին տեղի ունեցած խմբակցության նիստն էլի ավարտվել է կեսգիշերն անց: Ըստ տեղեկությունների՝ այդ նիստերի ժամանակ ոչ բոլորն են ենթարկվում խմբակցության ընդհանուր դիրքորոշմանը և չեն էլ թաքցնում դա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։