Ներսիկ Նազարյանը՝ չնայած պարտքերին, շարունակում է բարեկեցիկ կյանքով ապրել
«Ինչպես հայտնի է, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին, փակվեց, սնանկացավ և այժմ բազում պարտքեր ունի՝ դատական պրոցեսներ, սնանկացման գործընթաց: Սակայն դա չի խանգարում, որ Նազարյանների ընտանիքը շարունակի բարեկեցիկ կյանքով ապրել: Մինչ պարտատերերը փորձում են գոնե ինչ-որ գումարներ նրանցից ստանալ, կիրակի օրը Ներսիկ Նազարյանը կնոջ հետ Իսակովի պողոտայի վրա գտնվող կահույքի խանութներից մեկում կահույք էր ընտրում՝ երկար պտտվելով ու զննելով ամբողջ տեսականին»,–գրում է Հրապարակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
