Ներուժ ունենք, որպեսզի նվազագույնը լինենք լավագույն եռյակում. Հենրիխ Մխիթարյան
Le Parisien պարբերականը Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումից առաջ խնդրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ներկայացնել թիմը:
25-ամյա ֆուտբոլիստը, ով հանդիպմանը չի մասնակցի վնասվածքի պատճառով, պատմել է, որ Հայաստանն այժմ լավ թիմ ունի, որին չի բավականացնում բարձր մակարդակի վրա ելույթները:
-Վերջին երեք տարում հետաքրքիր ճանապարհ ենք անցել: Ուժեղ մրցակիցների հետ հաջող հանդիպումները խոսում են այն մասին, որ մենք մեծ ներուժ ունենք: Աստիճանաբար զարգանում ենք:
Մխիթարյանը պատմել է տեղական ֆուտբոլային կադրերի զարգացման մասին.
-Մեր ֆուտբոլիստները շարունակում են կարիերան արտերկրում: Վստահ եմ, որ Անգլիայի, Գերմանիայի կամ Իտալիայի նման բարձրակարգ առաջնություններում կլինեն ավելի շատ հայ ֆուտբոլիստներ:
«Բորուսիայի» աստղը նաեւ նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի հավաքականի՝ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները.
-Ունենք ներուժ, որպեսզի նվազագույնը լինենք լավագույն եռյակում: Հիանալի կլինի ե՛ւ մեր ժողովրդի, ե՛ւ մեր թիմի համար: Մեր մարզիչ Բերնար Շալանդը մեծ փորձ ունի եւ օգնում է մեզ ավելի արագ զարգանալ,- ասել է Մխիթարյանը: