NewsMedia.am-ի հրապարակմանն արձագանքել է գործարար Արկադի Համբարձումյանի փաստաբանը
NewsMedia.am-ի երեկվա «Ասում են Դերժավի Արկադն ասել է.Նիկոլին նենց պտի կրենք, որ գա դարպասներիս մոտ "դնեվալնի" կանգնի վերտառությամբ հրապարակմանը»՝ արձագանքել է գործարար Արկադի Համբարձումյանի փաստաբան Արթուր Մարտիրոսյանը, եւ փոխանցել, որ այս պահին Սպիտակում սպասվող առաջիկա ՏԻՄ ընտրություններում՝ գործարարը դեռ հստակ որոշում չունի. ընտրական գործընթացին ակտիվություն ցուցաբերելու հետ կապված:
Փաստաբանի խոսքերով, գործարար Համբարձումյանը չի արել նաեւ հայտարարություն, համաձայն որի այս օրերին Սպիտակում սպասվող ընտրություններում գործարար Համբարձումյանի կլանը "նենց պիտի կրի՝ որ նիկոլը պետք ա գա Հայկոյի ասած համայնքային սեփականություն հանդիսացող իր տարածքում՝ դարպասների մոտ "դնեվալնի կանգնի":
Ըստ Փաստաբանի, այդ խոսակցությունները իրականության հետ ոչ մի կապ չունեն: