Նեղ միջավայրում Հովիկ Աբրահամյանը նեղսրտել է. Հրապարակ
Նեղ միջավայրում Հովիկ Աբրահամյանը նեղսրտել է, որ ինքը քարտ բլանշ է ուզել Սերժ Սարգսյանից` կուտակայինի, կադրային հարցերում, սկզբում ստացել է. Սերժ Սարգսյանն ասել է` «գնա արա», սակայն ոչ մի իրավասություն չի տվել «անելու» համար: Ավելին` ստեղծելով սուպերնախարարություններ` ֆինանսների, արտակարգ իրավիճակների, ապագայում` ներքին գործերի, փորձ է արվել «ապակենտրոնացնել» կառավարական մոնոլիտ բուրգը: Իսկ Վաչե Գաբրիելյանի նշանակումը լցրել է առանց այդ էլ իր կաբինետի մի շարք անդամների հետ խնդիրներ ունեցող Աբրահամյանի համբերության բաժակը` վարչապետ-Դավիթ Հարությունյան դեռ չմարած մրցակցության ֆոնին: Վերջինիս Աբրահամյանը կարողացել է առերեւույթ ստվերում թողնել, սակայն, ասում են, Դ. Հարությունյանը գործելու «դաբրո» ունի նախագահականից:
