Նժդեհի արձանի տեղադրումը նախատեսված է իրականացնել 2015թ.-ի աշնանը. Հայկական Ժամանակ
Երևանի ավագանու այսօր կայանլիք նիստում կքննարկվի Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման հարցը: Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել քանդակագործ Գագիկ Ստեփանյանի և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հեղինակած գործը:
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ներկայումս պատրաստ է միայն արձանի գիպսե մակետը՝ իրական չափից 3 անգամ փոքր: Նժդեհի արձանն ունենալու է 5 մետր 70 սանտիմետր բարձրություն:շ
Արձանի տեղադրումը նախատեսված է իրականացնել 2015թ.-ի աշնանը:
Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցը թեժացավ բոլորովին անսապասելի համատեքստում: Երբ Երևանի քաղաքային իշխանությունները պատրաստվում էին տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը, տրամաբանական շեշտադրում հնչեց, որ փաստորեն՝ նժդեհական իշխանությունը ուզում է Երևանում տեղադրել Նժդեհին գնդակահարածների ներկայացուցչի արձանը, մինչդեռ հենց իր՝ Նժդեհի արձանը Երևանում չկա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
