Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
