Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Արթուր Վանեցյանի մորը
Ապրիլի 2–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Մարգարիտ Ազարյանը, որը զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մարգարիտ Ազարյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից»,– ասվում է վարչապետի որոշման մեջ:
Մարգարիտ Ազարյանը ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մայրն է: