Նիկոլ Փաշինյանի առաջին ուղիղ եթերը Բաղրամյան 26-ից
Հայաստանի վարչապետի պաշտոնում այսօր՝ մայիսի 8-ին ընտրված Նիկոլ Փաշինյանը առաջին ուղիղ եթերն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
Վարչապետը նախ ներկայացրել է Բաղրամյան 26 հասցեում գտնվող նստավայրը, վարչապետի աշխատասենյակը։ Նա նաեւ ներկայացրել է իր այսօրվա հանդիպումների արդյունքները։
