Այսօր` նոյեմբերի 24-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեծ երթ է իրականացնում։ Երթը մեկնարկը տրվեց Նոր Նորքի 6-րդ զանգվածից` ռազմական ինստիտուտի տարածքից: Երթի ընթացքում հավաքվածներին դիմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա մեր երթը մի յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք 2018 թ. մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, և, որը պսակվեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ: Երկու օրից այդ քաղաքական փուլն ամփոփվում է, և մենք կարող ենք ասել, որ կատարել ենք ձեր առջև ստանձնած պարտավորությունները»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երթի մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով նոյեմբերի 21-ին տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ երթը մեկնարկելու է Նոր Նորքից և անցնելու է Երևան քաղաքի բազմաթիվ փողոցներով: