Նիկոլ Փաշինյանը՝ անհուսալի վարկառուների տույժ-տուգանքները ներելու մասին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի:
Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է:
Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»: