Նիկոլ Փաշինյանը տապալված բանակցությունների և անելիքների մասին
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ Սփյուքում և Հայաստանում շարունակել պայքարն ու քաղաքացիական անհնազանդության դրսևորումները: Այս պահին Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իր անելիքները: Վերջինս նկատեց, որ ՀՀԿ-ն չի ցանկանում հանձնել իշխանությունը՝ առաջարկելով բավարարվել Սերժ Սարգսյանի հրաժարականով: ՀՀԿ-ն սեփական լիդերին զոհաբերոլ չի կարող պահել իշխանությունը. այսպսին է Փաշինյանի համոզմունքը:
Առավոտյան ժամը 11:00-ին Երևանում վերսկսվում են քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները, իսկ 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք: Փաշինյանի կոչն է՝ Սփյուռքում ևս վերսկսել բողոքի գործողությունները:
Նա ընդգծեց, որ ևս մեկ շաբաթ է հարկավոր, որպեսզի հաղթանակն ամրագրվի, քանի որ մեկ շաբաթվա ընթացքում ԱԺ նոր վարչապետ է ընտրելու և պետք է այնպես անել, որ հաղթանակը ամրագրվի՝ հաղթի ժողովրդի թեկնածուն:
