«Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց՝ ՊՆ մտնենք». ՊՎԾ նախկին պետ
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արձագանքել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի երեկվա գրառմանը:
«Արթուր ջա՛ն, ՊՎԾ պետ նշանակվելուց հետո առաջին պայմանավորվածությունը որ եղել է Փաշինյանի հետ՝ Պաշտպանության նախարարությունում մեծ թափով ուսումնասիրություն անելուն է վերաբերվել, որի մասին հրապարակային խոսել եմ. տեսանյութերը շատ են համացանցում։ Կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ ՊՆ մտնենք»,- գրել է Սանասարյանը՝ մեկնաբանություններում: