Նիկոլայչուկ. Եթե Հայաստանի վրա ռումբ գցեն, Ռուսատանը ռումբ կգցի ագրեսորի վրա
Միջազգային անվտանգության կենտրոնի փորձագետ Իգոր Նիկոլայչուկը մեկնաբանել է Ռուսաստանի դաշնակիցների՝ Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
Ըստ փորձագետի, Հայաստանի և Բելառուսի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ էական դեր չի խաղում:
«Հայաստանը և Բելառուսը մեր ռազմավարական դաշնակիցներն են: Մենք այնտեղ մեծ բազաներ ունենք, անվտանության ընդհանուր համակարգեր: Ինչ ՆԱՏՕ այնտեղ կարող է լինել:Մենք Հայաստանի հետ համաձայնագիր ենք ստորագրել, որ եթե Հայաստանի վրա ատոմային ռումբ գցեն, մենք, ի պատասխան, մեր ատոմային ռումբը կգցենք ագրեսորի վրա: Եթե ահաբեկիչները ապառնան՝ մենք ՀԱՊԿ ունենք: Ընդհանուր ուժերով կպայքարենք ահաբեկչության դեմ»,-ասել է փորձագետը՝ «Правда.ру»-ին տված հարցազրույցում:
