Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշեք ամիսներ առաջ այս տղայի ասածները... Երեկ գերբեռնված զինվորական «Ուրալ»-ը վթարվել է, որի հետևանքով 4 զինվոր զոհվել է, 20 վիրավորվել»։ |
Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրությունը" և բանակի թշվառությունը
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշեք ամիսներ առաջ այս տղայի ասածները... Երեկ գերբեռնված զինվորական «Ուրալ»-ը վթարվել է, որի հետևանքով 4 զինվոր զոհվել է, 20 վիրավորվել»։ Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ավելի ուշ, Գագիկ Համբարյանը լուսանկարներներ է տարածել ու գրել․ Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրությունը" և բանակի թշվառությունը ՄԵկ օրում բանակում արձանագրվել է 2 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով ունենք 4 զոհ և 22 վիրավոր... Ըստ ԶԼՄ-ների, Մեղրիում տեղի ունեցածի վթարի պատճառը՝ գերբեռնված "Ուրալ"-ն է եղել... Այստեղից հետևություն. կա՛մ մեքենաների պակաս կա, կա՛մ վառելիքի պակաս կա, կա՛մ էլ այս երկուսը միասին... Սա է Նիկոլի ու նրա թիմակից "ասֆալտ" Սուրիկի պահած բանակը... Նախկինների "պադավատապետության" մասին ամեն անկյունում ճղճղացող Նիկոլը այս 6 տարում դարձել է "պադավատակայսրության" հեղինակ... Հայաստանի նախկին ոչ մի ղեկավար, նրանց ընտանիքի ոչ մի անդամ և նրանց կառավարության անդամներն այս քանակությամբ և իրենց ժամանակի համար այս մակարդակի գերթանկարժեք մեքենաներով չեն շրջել... Հեծանիվ չունեցող չտես-գյորմամիշ քայլիստները հարկատուներիս հաշվին տասնյակ գերթանկարժեք մեքենաներով են հիմա շրջում, իսկ իրենց ընտրածների երեխաները բանակում զոհվում են գերբեռնված մեքենաներով տեղափոխվելու պատճառով... Դե իր հրամանատարին դանակահարած "ասֆալտ" Սուրիկն էլ իր տեղում է... Արդար է... Գագիկ Համբարյանը նաև գրել է․ Նոր պատահար բանակում. կա 2 վիրավոր
|