Նիկոլը Հայկ Մարությանին կրկին վերադարձնում է «Սուպեր մամայի» կարգավիճակին
«Հասարակությունը թող Հայկ Մարությանին զոհի կարգավիճակ չտա, որովհետեւ դա այն նույն Հայկ Մարությանն էր, որ ոսկե սարեր էր խոստանում, նոր ներդրումների մասին էր խոսում, Երեւանը անճանաչելի դարձնելու մասին էր ասում: Հիշում եք չէ՞, թե ինչպես էր իշխանության գալու հաջորդ օրը` Կենտրոն համայնքի նոր իշխանիկը հայտարարում, որ «Ազատության» հրապարակը անճանաչելի են դարձնելու, բայց մինչ օրս ոչինչ չի փոխվել: Ամեն անգամ շրջելիս էլ, ճիշտն ասած, շատ լավ ճանաչում ենք, որ դա մեր նույն «Ազատության» հրապարակն է»,-«Իրավունք TV»-ի Տաղավարում անդրադառնալով Հայկ Մարությանի շուրջ զարգացումներին, ասել է լրագրող Գայանե Զարգարյանը:
Ապա անդրադառնալով հեղափոխական Հայկ Մարությանին գահընկեց անելու գործընթացին մեր գործընկերը նկատեց.
-Պարզապես ի սկզբանե Հայկ Մարությանի կերպարը` Գառնիկից փորձեցին կերտել Հայկի, հետո «ընդդիմադիր» կոչվածների համար Հայկոն չգիտես ինչու դարձավ Հայկ Մարության: Հիմա էլ Նիկոլը Հայկ Մարությանին կրկին վերադարձնում է «Սուպեր մամայի» կարգավիճակին: