Նիսիկորի. «Այժմ լավագույնը Ջոկովիչն է»
Ճապոնացի թենիսիստ Կեյ Նիսիկորին խոսել է Miami Open-ի մասին և հայտարարել, որ աստիճանաբար մոտենում է աշխարհի ուժեղագույն խաղացողների մակարդակին:
«Ինձ շատ է դուր գալիս այս մրցաշարը: Հուսով եմ՝ կկարողանամ լավ թենիս ցույց տալ այս և հաջորդ շաբաթներին: Նախորդ տարի ես հաջող խաղացի Մայամիում: Այստեղ շոգի պատճառով բարդ պայմաններ են: Ես արդեն 2 օր մարզվում եմ տեղի կորտերում և փորձում եմ վնասվածք չստանալ:
Վարկանշի առաջին հորիզոնական բարձրանալու համար ժամանակ է պետք: Այժմ աշխարհի լավագույն խաղացողը Նովակ Ջոկովիչն է: Նրան, Ֆեդերերին կամ Մարեյին հաղթելը հեշտ չէ: Բայց ես աստիճանաբար մոտենում եմ նրանց մակարդակին:
Ես լավ խաղ եմ ցուցադրում և զգում եմ, որ ֆիզիկապես և հոգեպես ավելի ուժեզ եմ դարձել»,- թենիսիստի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը: