1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Նկարած ունենանք ձեզ»…

Պատկերացրեք, որ ԱԺ-ում չեք, չեք տեսնում, թե ինչ է կատարվում, բայց լսում եք այսպիսի խոսակցություններ.

տղամարդ 1.-«Արի քեզ մի հատ պաչեմ»
կնոջ ձայն- «Մեր ոչը ոճ ա, ոչը ոչ ա, ոճը` ոճ ա…»/անհայտ պատճառով կնոջ լեզուն միամտաբար, թե միտումնավոր «սարվատ ա» լինում…/
տղամարդ 2.- «Իմ կնիկը գեշ ա, արի մի հատ գրկեմ քեզ»…
տղամարդ 3.- «Արա¯, էս ինչքա~ն սիրուն ծտեր, աղջիկներ կան…»
տղամարդ 4.- «Ո՞ր սաունան ենք խոդ տալիս…»
կնոջ ձայն 2.-«Մի փոքրիկ հարցազրույց կտա՞ք…»
տղամարդ 5.- «40 աստիճան ջերմության մեջ վառվում եմ…»
սեռը չճշտված ձայն –Շըլըփ…/մեկը հայտնվեց հորիզոնական վիճակում. դեռ հայտնի չէ` մենակ, թե ինչ-որ մեկի հետ գրկախառնված/:

Համապատասխան հնչերանգներով այս խոսակցությունն ու ձայները կողքից լսողը կմտածի, թե մի խումբ «կայֆարիկներ» մի աղջկա հետ գնացել են շոգեբաղնիք: Կերել-խմել են, հետո փորձել են նրան ինչ-որ բան համոզել, նա էլ այնպես է ասել «ոչ»,որ դրա մեջ լիքը խտացված «հա» է եղել: Ու այդ պարտադիր, բայց ոչ պարտադրված «ոչից» տղամարդիկ այնքան են գրգռվել, որ հանկարծ հայտնվել են աղջիկների շրջապատում ու փորձել են իրենց «սրտի հուրը» փոխանցել նրանց…պաչելու, գրկելու, սաունա գնալու անհագ ու անթաքույց ցանկությամբ: Մեկը նույնիսկ գլուխն այնքան է կորցրել, որ շտապելուց կամ երևակայական վազքից շփոթված` հայտնվել է պառկած վիճակում. միայնակ կամ ինչ-որ մեկին գետնին «տապալած» /լավ իմաստով/:
Բայց թարսի նման այս խոսակցությունը եղել է ԱԺ-ում, խոսողներն էլ` բարեբախտաբար, թե դժբախտաբար` քաղաքական սերն ու սեքսը /կամ գուցե ֆիզիկական/ խառնած պատգամավորներ, որոնց հետևած լրագրողներն արձանագրել են, որ պատգամավորները ոչ սթափ են կամ հարբած: Նախօրեին տարբեր լրատվամիջոցներում հայտնվեցին նաև ՀՀԿ-ական այդ պատգամավորների անունները` Առաքել Մովսիսյան, Վարդան Այվազյան, Արայիկ Գրիգորյան, որոնց «չէ» ասողը եղել է սթափ վիճակում գվտնված Նաիրա Զոհրաբյանը: Դե, նրան էլ, ՀՀԿ-ականները օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չէին կարող անպարկեշտ առաջարկ անել, և ամենայն հավանականությամբ դա ունեցել է քաղաքական ենթատեքստ, որին կին պատգամավորը արձագանքել է`«մեր ոճը ոչ է, մեր ոչը ոճ է…»: Եվ հետաքրքիր է, որ ինչպես էլ արտասանես այդ միտքը, ԲՀԿ-ի դեպքում ճիշտ է ստացվում. «չէ»- ն ձևի /ոճի/ համար են ասում:

Նրանք` ՀՀԿ իշխանությանը, նրա ծրագրերին ասում են «ոչ», բայց միշտ ստացվում է «այո» ինչպես եղավ նախօրեին. ՀՀԿ «ֆուտլյարով» բայց ԲՀԿ հոգով վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր կառավարության ծրագիրը ներկայացնելիս անհանգստության նշաններ ցույց տվեց, որ ԱԺ նիստերի դահլիճում ներկա ՀՀԿ պատգամավորների քիչ թվաքանակի ու ԲՀԿ-ի չաջակցելու դեպքում այն կարող է տապալվել: Բայց եղավ այն, ինչ եղավ… Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին «չէ» ասելով մտավ դահլիճ, բայց ծրագիրն ընդունվեց 70 կողմ ձայնով…
Հ.Գ. Այսինքն, քաղաքական ուժերն ինչ ուզում` անում են. ուտուշ-խմուշի սեղանի շուրջ պայմանավորվում են, հետո ինքնագոհ դուրս գալիս. լրագրողներին վիրավորում են, իսկ երբ «դոբրի կայֆի» մեջ են, էլի վիրավորում են, բայց արդեն գրկելու, պաչելու ձևով: Եվ լրագրողներին մնում է` միայն նկարելը ու պատասխանելը. «Նկարած ունենանք ձեզ…»:



Էլմիրա Մարտիրոսյան

 

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan